00:00:00

Մերձմոսկվայում ջիու-ջիցուի մրցաշարն ավարտվել է մասսայական ծեծկռտուքով. կան տուժածներ

03:57, 21 հունվար 2020 Տեսանյութեր

Պարտությունն արժանապատիվ կերպով ընդունելու կարողություն ոչ բոլորն ունեն, առավել եւս, երբ մարզիկը կամ երկրպագուն տաքարյուն է ու զգացմունքային: Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքում անցկացված ջիու-ջիցուի մրցաշարի ավարտին մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել: Մրցավեճից հետո երկրպագուները հավաքվել են մրցագորգի վրա: Չեչեն երկրպագուներից մեկը սկսել է հարաբերություններ պարզել  մարզիկներից մեկի հետ, հարվածել է նրան, ինչից հետո սկսվել է մասսայական ծեծկռտուքը: Իրավապահները քննություն են սկսել: Ծեծկռտուքի հետեւանքով տուժածներից մեկը դիմել է բուժօգնության, մյուսները կապտուկներ եւ թեթեւ վնասվածքներ են ստացել:

galatv.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր