00:00:00

Անգլիայում երկու երեխաների մայրը մահացել է «չիպսային» սննդակարգի հետևանքով

23:03, 15 հունվար 2020 Աշխարհ

Անգլիական Ուինչեսթեր քաղաքում երկու երեխաների մայրը մահացել է «չիպսային» սննդակարգի հետևելու հետևանքով, հայտնում է Daily Mail պարբերականը: Շառլոթ Բրոդը դեռ վաղ տարիքից սիրել է չիպսեր, հավի նագեթներ, կրեկերներ և արագ սննդի այլ կերակրատեսակներ ուտել: Միևնույն ժամանակ, կինը գրեթե բանջարեղեն ու առողջ սնունդ համարվող այլ ուտելիքներ չի օգտագործել: Նման ապրելաոճը բացատրվում է ընտրովի (սելեկտիվ) սնման խանգարումով: Աղջկա ծնողները փորձել են պայքարել հիվանդության դեմ, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են եղել: Նույնիսկ հղիության ընթացքում Բրոդը միայն չիպսեր և գազավորված ըմպելիքներ է օգտագործել: Բրիտանուհին հիվանդանոց է դիմել, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Դեռևս 2019 թվականին հիվանդանոցում բժիշկները զգուշացրել էին աղջկան` սննդակարգը չփոխելու դեպքում նա կմահանա: Ավելի ուշ, երբ Բրոդի վիճակը կտրուկ վատացել է, նրա սիրեցյալը համոզել է վերջինիս բուժման կուրս անցնել, սակայն կինը երեք շաբաթ անց` 32 տարեկանում մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր