00:00:00

Իսրայելն առաջին անգամ Թուրքիան անվանել է սպառնալիք իր անվտանգությանը

22:52, 15 հունվար 2020 Աշխարհ

Իսրայելն առաջին անգամ Թուրքիան անվանել է սպառնալիք իր անվտանգությանը, տեղեկացնում է Times of Israel թերթը։ Իսրայելցի զինվորականները Թուրքիան ներառել են 2020 թվականի սպառնալիքների ցուցակում՝ չնշելով կոնկրետ պատճառը, նշում է պարբերականը։ Նրանք գնահատել են ընդհանուր առմամբ Էրդողանի քաղաքականության հետ կապված խնդիրները։ Երկու երկրները դիվանագիտական կապեր են պահպանում, բայց Էրդողանի կողմից պաղեստինցիներին ցուցաբերվող աջակցությունը վերջին տարիներին հանգեցրել է հարաբերությունների վատացման։ Այն բանից հետո, երբ Էրդողանը դեկտեմբերին ընդունեց ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիային Թուրքիայում, Daily Telegraph-ը, հղում կատարելով իսրայելական եւ եգիպտական հետախուզությանը եւ այլ աղբյուրների, գրել է, որ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները ծրագրել էին սպանություն Իսրայելում Ստամբուլի կենտրոնակայանից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր