00:00:00

«Ռուսաստանը պետք է ուժեղ նախագահական երկիր մնա». Պուտին

19:50, 15 հունվար 2020 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդի անդամների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ուժեղ նախագահական երկիր մնա, հայտնում է ria.ru-ն: Մինչդեռ meduza.io-ի փոխանցմամբ՝ Պուտինն առաջարկել է երկրի Պետդումային փոխանցել ՌԴ վարչապետի թեկնածուի հաստատման իրավունքը: Բացի այդ, նա առաջարկել է, որ խորհրդարանը կառավարության ղեկավարի առաջարկով հաստատի բոլոր փոխվարչապետերի և դաշնային նախարարների թեկնածությունները: Պուտինի խոսքով՝ ՌԴ նախագահը, որն այժմ հաստատում է կառավարության կազմը, պարտավոր կլինի հաստատել խորհրդարանի հետ համաձայնեցված թեկնածությունները: Պուտինն ընդգծել է, որ նախագահն իրավասու չի լինի մերժել թեկնածությունները: Միևնույն ժամանակ, երկրի ղեկավարն ասել է, որ նախագահը պետք է իրավունք ունենա պաշտոնանկ անել վարչապետին, նրա տեղակալներին և մյուս նախարարներին, եթե նրանք կորցրել են վստահությունը կամ հավուր պատշաճի չեն կատարում իրենց պարտականությունները: Պուտինը հավելել է, որ նախագահը պետք է պահպանի զինված ուժերի և ուժային կառույցների ղեկավարման իրավունքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր