00:00:00

G20-ի հայտնվելը վկայությունն է այն բանի, որ «Մեծ յոթնյակն» այլեւս այն դերը չի խաղում, ինչ նախկինում. Լավրով

19:01, 15 հունվար 2020 Աշխարհ

«Մեծ քսանյակի» հայտնվելը վկայությունն է այն բանի, որ «Մեծ յոթնյակն» այլեւս ի վիճակի չէ լուծելու կարեւոր հարցեր։ Այս մասին չորեքշաբթի ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Ռայսինի երկխոսություն» միջազգային համաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «G20-ի ստեղծումը ընդունումն է այն բանի, որ G7-ն այլեւս չի կարող նշանակալի խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնել,- նշել է նա։- «Մեծ քսանյակը» ներառում է ե՛ւ «Մեծ յոթնյակը», ե՛ւ ԲՐԻԿՍ երկրներն ու նրան շատ հարցերում աջակցող երկրները։ Դա աշխատունակ կազմակերպություն է, հատկապես այն իրավիճակում, երբ զարգացող երկրները դժգոհ են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարեփոխման առաջընթացի բացակայությունից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր