00:00:00

Որդին պարբերաբար ծեծի է ենթարկել մորը՝ հասցնելով վնասվածքներ

23:46, 14 հունվար 2020 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Որդուն մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, 1945թ. ծնված տղամարդը մոր հետ միասին բնակվելով Արմավիր քաղաքի իրենց բնակարանում, հաճախակի գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ պարբերաբար ծեծի է ենթարկել մորը՝ պատճառելով ուժեղ ցավ և մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1945թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր