00:00:00

Զինված վրացին փորձել է ներխուժել Ադրբեջան

22:56, 14 հունվար 2020 Իրավական

Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության աշխատակիցները վրաց-ադրբեջանական չհամաձայնեցված հատվածում զենքի անօրինական ձեռքբերման, պահպանման, կրելու եւ պատանդ վերցնելու մեղադրանքով կալանավորել են Վրաստանի քաղաքացի Գ․ Ի․-ին։ Այս տարվա հունվարին Վրաստանի քաղաքացի Գ․ Ի․-ն գտնվել է սահմանապահ գոտում։ Սպառնալով կիրառել հրազեն եւ նռնակ՝ նա վրացական սահմանապահին ստիպել է իր հետ անցնել սահմանի չհամաձայնեցված հատված, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։ «Միջադեպի ժամանակ Գ․ Ի․-ն մի քանի կրակոց է արձակել։ Վրաստանի ՆԳՆ ոստիկանության օպերատիվ եւ արդյունավետ աշխատանքի արդյունքում իրավիճակը ժամանակին կարգավորվել է։ Տվյալ պահին միջադեպն ամբողջովին վերացված է»,- հայտարարել է ՆԳՆ-ն։ Գերատեսչության հաղորդագրությամբ՝ անցկացվում է հետաքննություն։ Նախարարությունում հայտարարել են, որ ՆԳՆ-ն միջադեպի հետ կապված արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել իր աշխատակիցներին եւ ադրբեջանցի գործընկերներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր