00:00:00

ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը

19:24, 14 հունվար 2020 Իրավական

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին վերացնելու պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը NEWS.am-ի հետ զրույցում։ «Միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ»,-նշեց նա։ Ավելի վաղ Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու միջնորդություն է ներկայացրել։ Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր