00:00:00

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

14:48, 14 հունվար 2020 Իրավական

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ շրջանցելով «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում պահել են հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև՝ կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր