00:00:00

Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի զոհի հոր խոսքերը սպառնալիք է որակում

14:37, 14 հունվար 2020 Իրավական

«Իհարկե սպառնալիք է», – այսօրվա դատական նիստից հետո պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը այսպես որակեց Մարտի 1-ի զոհերից մեկի հոր՝ Էդիկ Հարությունյանի խոսքերը, թե հարգեք Մարտի 1-ի իրադարձությունները, հակառակ դեպքում մեր օրը կընկնեք: Հիշեցնենք, որ տուժողի իրավահաջորդը դատարանոււմ նման հայտարարություն արեց այն բանից հետո, երբ պաշտպանները խոսելով Մարտի 1-ի իրադարձությունների մասին դրանք որակեցին ինչ-որ իրադարձություններ: Լրագրողների հետ զրույցում իր կարծիքը հայտնելով՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ դատարանը պետք է հրապարակեր ձայնագրությունը։ «Առայժմ իմ փաստաբանը չի պատրաստվում հետեւել օրինակին»,- տեղեկացրեց նախկին նախարարը ճշգրտող հարցին ի պատասխան։ Բայց հարցին, թե համարում է արդյոք ինքը՝ Օհանյանը, դա վիրավորանք, նախկին նախարարը չպատասխանեց։ Հիշեցնենք, որ նախկին նախարարն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի գործի առանձնացված վարույթով։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր