00:00:00

Թուրքիայում ապրիլի 24–ին ծառայակից հայ զինվորին սպանածը դատապարտվեց 17 տարի ազատազրկման

18:38, 13 հունվար 2020 Իրավական

Թուրքիայի զորամասերից մեկում 2011 թվականի ապրիլի 24–ին ծառայակից հայ զինվոր Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատարանը վճիռ է կայացրել։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել ամբաստանյալ Քվանչ Աղաօղլուին դատապարտել 16 տարի 8 ամիս ազատազրկման։ Հենց դատարանում Քվանչ Աղաօղլուն կալանավորվել է։ Ավելի վաղ, ռազմական դատարանը Քվանչ Աղաօղլուին դատապարտել էր ընդամենը 4 տարի ազատազրկման եւ ազատ արձակել դահլիչից։ Սեւակի ծնողների բողոքներից հետո գործը տեղափոխվել է քաղաքացիական դատարան եւ նոր քննություն սկսվել։ Նշենք, որ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան Սեւակն սպանվել էր մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ այն տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր