00:00:00

«Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը շարունակում է մնալ կալանքի տակ

14:40, 13 հունվար 2020 Իրավական

«Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը՝ շեշելով նաև, որ արտահանձնման գործընթացը եւս շարունակվում է: Ինչպես հայտնի է Լյովա Սարգսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել էր նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում: Նոյեմբերի 25-ին ՀՀ եւ ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել էր արտահանձնելու հարցը քննարկելու շրջանակներում նրան 40 օրով կալանավորելու՝ ՌԴ դատախազության միջնորդությունը: 2020 թվականի հունվարի 3-ին կալանավորման ժամկետը լրացել էր, ինչից հետո, փաստորեն, այն երկարաձգվել է: Լյովա Սարգսյանը հետախուզման մեջ է 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: Նա որպես մեղադրյալ է ներգրավվել 11 տարի առաջ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր