00:00:00

Արմավիրում կինը ծեծել է իր որդուն հայհոյելու համար նկատողություն արած հարեւանուհուն. գործը դատարանում է

22:00, 11 հունվար 2020 Իրավական

Արմավիրում կինը մեղադրվում է իր որդուն հայհոյելու համար նկատողություն արած հարեւանուհուն ծեծելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ դեպքը տեղի է ունեցել 2019թ. հուլիսի 4–ին։ Ալլա Պ.–ն եղբոր հետ ծեծել է հարեւանուհուն, երբ վերջինս նկատողություն է արել Ալլայի որդուն։ Մասնավորապես, մայրը դիտավորությամբ մեկ անգամ փայտով հարվածել է հարեւանուհու աջ ուսագոտու շրջանին, այնուհետև բռնել ու քաշքշել է նրա մազերից։ Ալլա Պ.–ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Գործը քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր