00:00:00

Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է

18:49, 11 հունվար 2020 Իրավական

Ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ Երևանում գտնվող արձանի՝ Շահեն Հարությունյանի կողմից ներկվելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է։ «Նշանակվել էր փորձաքննություն, որի եզրակացության համաձայն որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին`Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (բացակայում է հանցագործության դեպքը)»,-ասացին ոստիկանությունից, հավելելով, որ արարքը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական օրենսգրքի 95-րդ հոդվածի հիմքով: Հիշեցնենք, որ ակտիվիստ Շահեն Հարությունյանը հայտնել էր, որ ի պատասխան ՌԴ-ում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկմանը՝ կարմիր ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր