00:00:00

Արաբկիրում երկու անձի դանակահարած տղամարդը ձերբակալվել է

21:26, 09 հունվար 2020 Իրավական

Հունվարի 3-ին Երեւանում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է: Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը հունվարի 8-ին ներկայացել է Արաբկիրի քննչական բաժին և ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, կեսգիշերին մոտ, բուժհաստատություններից ոստիկանության Արաբկիրի բաժնում, րոպեների տարբերությամբ, երկու ահազանգ էր ստացվել, որոնց համաձայն Վրացական փողոցից` կտրած-ծակած վերքերով բժշկական կենտրոններ էին տեղափոխվել 47-ամյա մի տղամարդ ու մի անչափահաս: Ահազանգը ստանալուն պես քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումներ էին ձեռնարկել՝ հիվանդանոցներում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Հաղորդումից մեկ օր անց պարզվել էր, որ Վրացական փողոցի շենքերից մեկի բակում ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակահարել է նույն փողոցի 33-ամյա մի բնակիչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր