00:00:00

Պաշտպանության նախկին նախարարի փաստաբանը շարունակել է ներկայացնել դեկտեմբերին սկսված միջնորդությունը

14:30, 09 հունվար 2020 Իրավական

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը շարունակել է դեկտեմբերին սկսված միջնորդությունը ներկայացնելը եւ այն լրացրել որոշ փաստարկներով։ Հիշեցնենք, որ դատավարությունն ընդհատվել էր դեկտեմբերի սկզբին դատավոր Աննա Դանիբեկյանի արձակուրդի պատճառով եւ վերսկսվել է այսօր։ Նիստի սկզբում պարզվեց, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մտադիր է միջնորդություն ներկայացնել դատավորի ինքնաբացարկի մասին, իսկ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը մեկ այլ անհետաձգելի դատավարություն ունի։ Լսելով կողմերի կարծիքը հետագա գործողությունների մասին՝ դատավորը որոշեց մինչեւ վերջ լսել Կարեն Մեժլումյանին։ Տուժած կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը փորձեց խանգարել փաստաբանի ելույթը՝ տեղից ակնարկելով եւ առարկելով դատավորին, թե նա թույլ է տալիս փաստաբանին երկրորդ անգամ փաստարկներ ներկայացնել։ Դատավորն առարկությունները մերժեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր