00:00:00

«Կամակատարային, խայտառակ որոշում է կայացվել». Հրայր Թովմասյանի սանիկը կրկին կալանավորվեց

10:55, 09 հունվար 2020 Իրավական

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կալանավորվեց։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ «Դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է քան՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք։ Այն պարզապես ոչնչացված է։ Կամակատարային, խայտառակ որոշում է կայացվել։ Այն մենք, իհարկե, կբողոքարկենք»,- ասաց Աթանեսյանը։ Նշենք, որ նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր