00:00:00

Որեւէ կապ չունեմ  Կանեւսկոյի հետ. Բաբկեն Սեդրակյան

15:56, 08 հունվար 2020 Իրավական

«Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, որեւէ կապ չունեմ  Կանեւսկոյի հետ»: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ) վարչության նախկին պետ Բաբկեն Սեդրակյանը, անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի այն հրապարակմանը, թե ոստիկանությունում աշխատելու ժամանակ Սեդրակյանի  շնորհիվ է, որ Կանեւսկոյին բերման չէին ենթարկում: Սեդրակյանն ասաց, որ ինքը  ոստիկանության գնդապետ է, ամբողջ կյանքում, կրիմինալի դեմ է պայքարել, Կանեւսկոյին էլ գիտի այնքան, ինչքան մյուս կրիմինալի ներկայացուցիչներին, որոնց պարբերաբար բերման են ենթարկում ոստիկանություն։ Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակ ու տարբեր տեսակի հրազեններ, որոնց օրինականությունը ստուգվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր