00:00:00

Քրեական հեղինակությունն ու նրան ուղեկցող անձինք բերման են ենթարկվել

14:41, 07 հունվար 2020 Իրավական

Հունվարի 6-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակ ու տարբեր տեսակի հրազեններ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Կրկին հիշեցնենք, որ ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։ https://www.youtube.com/watch?time_continue=8&v=zEOfY8vsIuU&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր