00:00:00

Ռուստամ Բադասյանը դատի է տվել Նարեկ Մալյանին

22:30, 06 հունվար 2020 Իրավական

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նախարարը պահանջում է պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում։ Թե որն է հայցի առարկան՝ «Փաստինֆո»-ն փորձեց պարզել Ռուստամ Բադասյանի փաստաբանից, սակայն նա նշեց, որ մանրամասներ կներկայացնի քիչ ուշ։ Իսկ Նարեկ Մալյանն ասաց, որ չի ծանուցվել և դատական հայցի մասին առաջին անգամ «Փաստինֆո»-ից է լսում։ Նշենք, որ նախարարի հայցադիմումը դատարան մուտք է եղել դեկտեմբերի 30-ին եւ նույն օրը մակագրվել դատավոր Զարուհի Նախշքարյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր