00:00:00

16-ամյա աղջկա սպանությունը բացահայտվել է. կասկածյալը 26-ամյա երիտասարդ է

16:43, 06 հունվար 2020 Իրավական

16-ամյա աղջկա սպանությունը բացահայտվել է: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 16-ամյա աղջկա սպանության դեպքը: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- գրել  է նա: Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 5-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։  Ժամը 23-ին մոտ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր