00:00:00

«Սոված» գողը կոտրել է Դարպաս գյուղի մթերային խանութի ճաղավանդակը եւ մթերք ու օղի գողացել

22:07, 30 դեկտեմբեր 2019 Իրավական

Դեկտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 28-ի ժամը 20-ից 29-ի ժամը 08.45-ն ընկած ժամանակահատվածում, Դարպաս գյուղի 1-ին փողոցում գտնվող մթերային խանութի պատուհանն ու ճաղավանդակը կոտրել են եւ գողացել մթերք ու օղիներ՝ պատճառելով մոտ 142.800 դրամի վնաս: Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատի-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մթերային խանութից գողությունը կատարել է Լեռնապատ գյուղի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր