00:00:00

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է. նա արդեն խոստովանել է արարքը

20:46, 30 դեկտեմբեր 2019 Իրավական

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արարատի բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 29-ին, ժամը 23.00-ին, Նոյակերտ գյուղի կենտրոնական փողոցում հայտնաբերել եւ բաժին բերման են ենթարկվել նույն գյուղի 31-ամյա մի բնակչի։ Ոստիկանությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի՝ գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Տղամարդը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր