00:00:00

Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ ու հրացան

20:40, 24 դեկտեմբեր 2019 Իրավական

Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ ստացան, որ Բյուրեղավանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն է պահում։ ոտայքի բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում, դատարանի վորոշմամբ, դեկտեմբերի 22-ին Կոտայքի ոստիկաններն ու ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները խուզարկեցին տղամարդու բնակարանը։ Հայտնաբերվեցին գորածարանային համարով «Մակարով» ատրճանակ ու դարձյալ գործարանային համարով մեկփողանի հրացան։ Բնակարանատիրոջ հայտնածով՝ դրանք իրեն են։ Ատրճանակն ու հրացանն առգրավվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր