00:00:00

38-ամյա տղամարդը Վանաձորում 9 բնակարանային գողությունից հետո նոր բռնվել է

17:40, 24 դեկտեմբեր 2019 Իրավական

Դեկտեմբերի 10-ին, ժամը 17-ի սահմաններում, Վանաձորի Նար-Դոսի փողոցի մի բնակիչ ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 9-ից 10-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իրենց առանձնատան դուռը եւ հափշտակել կենցաղային իրեր: Ոստիկանները մեկնեցին դեպքի վայր, ուսումնասիրեցին տան տարածքը, կազմեցին համապատասխան արձանագրություններ: Գողության փաստով հարուցվեց քրեական գործ: Բացահայտման ուղղությամբ լայնածավալ հետախուզական միջոցառումներ ձեռնարկվեցին: Օպերատիվ հարցումների արդյունքում շուտով տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Վանաձորի Ամիրյան փողոցի 38-ամյա մի բնակիչ: Դեկտեմբերի 19-ին կասկածվողը Ներսիսյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին: Գողոնը մասամբ հայտնաբերվեց: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 38-ամյա տղամարդը 2019 թվականին Վանաձորում կատարել է եւս ութ բնակարանային գողություն եւ գողության փորձեր: Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: https://www.youtube.com/watch?v=hT76vvLrJek&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր