00:00:00

Կիեւյան կամրջից ցած նետված 64–ամյա տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է

14:50, 24 դեկտեմբեր 2019 Իրավական

Կիեւյան կամրջից դեկտեմբերի 23-ին իրեն ցած նետած 64–ամյա տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել: Նշենք, որ Երեւանում, դեկտեմբերի 23-ին, ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանները ծառայության ընթացքում նկատել են, որ Կիեւյան կամրջի վրա քաղաքացիներ են հավաքվել: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ Կիեւյան կամրջի տակից պոլիտրավմա ախտորոշմամբ Երեւանի 1-03 շտաօպօգնության բժիշկների հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել Արագածոտնի մարզի բնակիչ, 64-ամյա Ռուբեն Ե.-ին: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել են, որ ժամը 11:20-ի սահմաններում Ռուբեն Ե.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր