00:00:00

Բացահայտվել է Արարատի մարզում անչափահասի սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է, ով նույնպես անչափահաս է

10:28, 24 դեկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 2002թ. ծնված անչափահասի սպանության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18.10-ին «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Մասիս քաղաքի անչափահաս բնակիչը՝ ծնված 2002թ., ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիշյալ արարքը կատարելու կասկածանքով 2019թ. դեկտեմբերի 23-ին բերման է ենթարկվել նույն քաղաքի 17-ամյա  բնակիչը: Վերջինս ձերբակալվել է: Առգրավվել են նրա հագին եղած հագուստները, որոնց զննմամբ դրանց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ վերջինիս մարմնի քննմամբ՝  աջ ձեռքի մատնեմատին հայտնաբերվել է կտրած-ծակած վերք: Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ : Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր