00:00:00

«Դոն Պիպոյին» դատարանը թույլատրել է դուրս գալ ՀՀ պետական սահմանից

20:02, 23 դեկտեմբեր 2019 Իրավական

Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանին դատարանը թույլատրել է Հայաստանի սահմաններից դուրս գալ։ Լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը։ Պաշտպանը նշեց, որ Արթուր Ասատրյանը մեկնելու է Մոսկվա՝ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով։ Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ ՀՀ ՔՕ 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը։ Նշենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր