00:00:00

Սամվել Ուզունյանի ճամպրուկում փամփուշտի հայտնաբերման դեպքով ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

19:06, 23 դեկտեմբեր 2019 Իրավական

Նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ճամպրուկում փամփուշտի հայտնաբերման դեպքով ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ ոստիկանության ծառայողների գործողությունների օրինաչափությունները  ստուգելու համար: Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ավելի  վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 21-ին ժամը 01։45-ին Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում հայտնաբերվել էր փամփուշտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր