«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավորը լքել է Հայաստանը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով:
Ապա դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և Ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Սակայն տվյալներ են ստացվել, որ միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
Հիշեցնենք նաեւ, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 01։45-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող Սամվել Ուզունյանի ուղեբեռում հայտնաբերվել էր կասկածելի իր։ Ոստիկանության հաղորդմամաբ` կասկածելի իրը փամփուշտ է եղել։