00:00:00

Արթիկում ավտոտնակ է այրվել.տուժածներ չկան

20:27, 22 դեկտեմբեր 2019 Իրավական

Դեկտեմբերի 22-ին, ժամը 16:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 12 հասցեում այրվում է ավտոտնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 16:56-ին: Այրվել է «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր