00:00:00

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

15:46, 22 դեկտեմբեր 2019 Իրավական

Հանրապետական ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ, դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը: Երեւանի ընդհանուր իրավասության  դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը քիչ առաջ հրապարակեց միջնորդության որոշումը: Ռազմիկ Աբրահամյանը ներկա էր դատական նիստին: Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր