00:00:00

Ուլնեցու փողոցում սննդի կետում սեղանի վրայից թռցրել է դրամապանակը. Սա գողի կողմից առաջին դեպքը չէ

15:19, 21 դեկտեմբեր 2019 Իրավական

Դեկտեմբերի 20-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ուլնեցու փողոցում գործող սննդի կետում սեղանի վրայից գողացել են դրամապանակ: Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Արբատ գյուղի 30-ամյա մի բնակիչ։ Նույն օրը, ժամը 16.40-ին, Երևանի Դրոյի փողոցում նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակը՝ ողջ պարունակությամբ: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն, որ բացի այս մեկից կատարել է նմանատիպ այլ գողություններ ևս: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր