00:00:00

Ռոբերտ Քոչարյանի աջակցի գործը կքննի ՀՔԾ-ն

15:07, 21 դեկտեմբեր 2019 Իրավական

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի  քրեական գործն ընդունվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը, որը, ըստ ոստիկանության կողմից դեկտեմբերի 19-ին հրապարակված տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել, ձերբակալվել է: Մկրտչյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ-ի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի կասկածանքով (կազմակերպված խմբի կողմից սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը): Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ՝ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, կատարվել էին խուզարկություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր