00:00:00

Էրեբունիում վեճի ժամանակ «Տոյոտա»-ի վարորդը հանել է ատրճանակն ու մեքենայից օդ կրակել. Նրան գտել են

14:08, 21 դեկտեմբեր 2019 Իրավական

Դեկտեմբերի 20-ին, ժամը 11-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաշեն թաղամասի ճանապարհին մեքենայից կրակել են օդ և հեռացել: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Էրեբունու փողոցում ծագած վիճաբանության ժամանակ «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, մեքենայից ատրճանակով մեկ անգամ կրակել է օդ և հեռացել: Էրեբունու քրեական հետախույզների և ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը։ Բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 18.30-ին, 29-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Նա ներկայացրել է «ՊՄՌ» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր