00:00:00

Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող անձը ձերբակալվել է

14:00, 21 դեկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող անձը ձերբակալվել է: Նրա կողմից «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնվել է ՀՀ ՀՔԾ քննիչների վարույթին: Անձը, որն առերևույթ իրականացրել է տուժողների վրա ներգործելուն ուղղված գործողություններ, ձերբակալվել է»,- նշեց Խաչատրյանը: Դեկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով եւ արդյունքներով նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվելոր Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառելորպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։ «ՄասնավորապեսՌոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակիցտված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելովոր պատրաստ է վճարել այն գումարըորը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդխոստացել էոր իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում ի թիվս այլ գործողությունների կատարվել են խուզարկություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր