00:00:00

ԲԴԽ-ն բավարարել է Սամվել Ուզունյանի նկատմամբ քր. հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունը

13:22, 21 դեկտեմբեր 2019 Իրավական

ԲԴԽ-ն բավարարել է «Հոկտեմբեր 27»-ի գործը քննող դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: «Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունները, որոշեց. Միջնորդությունները բավարարել, համաձայնություն տալ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն»,-ասված է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանը 1999 թվականին «Հոկտեմբերի 27»-ի գործը քննող դատավորն էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր