Նշենք, որ Նարեկ Սարգսյանը ոստիկանների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել է Հայաստան:
«Միայն կարող եմ ասել, որ այս պահին քրեակատարողական հիմնարկում է»,- ասաց Արման Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: