00:00:00

Տղամարդը դանակահարել է փեսային ու նրա ազգականին, իսկ նրանք ծեծել են աներոջը

22:16, 20 դեկտեմբեր 2019 Իրավական

Դեկտեմբերի 19-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում մի քաղաքացու են ծեծում: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում, վիճաբանության ժամանակ, Աղավնատուն գյուղի 54-ամյա բնակիչը խոհանոցային դանակով մեկական հարվածներ է հասցրել փեսային և նրա ազգականին՝ պատճառելով վնասվածքներ, իսկ վերջիններս ծեծի են ենթարկել 54-ամյա տղամարդուն՝ ձեռքերի հատվածներում պատճառելով վնասվածքներ: Նույն օրը, ժամը 22.30-ին, 54-ամյա տղամարդը Բաղրամյան փողոցից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր