00:00:00

ՀՔԱՎ։ «Սասստեքս» ընկերության նախկին աշխատակցի աշխատանքային իրավունքը վերականգնված է

17:26, 20 դեկտեմբեր 2019 Իրավական

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տևական ժամանակ է, ինչ զբաղվում է աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ, որի շրջանակներում շահառուներին տրամադրված իրավաբանական աջակցության արդյունքում վերականգնվեց ևս մեկ անձի աշխատանքային իրավունք։ Քաղաքացի Ս․ Ա․-ն իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Ս․ Ա․-ն 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2019 թվականի փետրվարի 23-ն աշխատել է «Սասստեքս» ՍՊ ընկերությունում՝ որպես կարող բանվորուհի։  2019 թվականի փետրվարի 23-ին Ս․ Ա․-ն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի հիման վրա։ Ս․ Ա․-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս «Սասստեքս» ՍՊ ընկերության կողմից չէին պահպանվել աշխատանքային օրենսդրության պահանջները, կազմակերպությունը Ս․ Ա․-ի հետ չէր կատարել վերջնահաշվարկ, որպիսի պայմաններում Ս․ Ա․-ին մասամբ էր վճարվել 2019 թվականի հունվար ամսվա աշխատավարձը, չէր վճարվել փետրվար ամսվա աշխատած օրերին համարժեք աշխատավարձը: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր