00:00:00

Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի. դատավորը մերժեց վերաքննիչ բողոքը

16:18, 20 դեկտեմբեր 2019 Իրավական

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով Քոչարյանի պաշտպանների ավելի վաղ ներկայացրած բողոքը: Հիշեցնենք՝ պաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվել էր: Ներկայացնելով իր բողոքը՝ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ վիճարկվող դատական ակտը կամայական է եւ խախտում է անձի՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր