00:00:00

Ոստիկաններն ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

16:13, 20 դեկտեմբեր 2019 Իրավական

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանների ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ, Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնելիս ստուգել են 6 խմ փայտանյութով բեռնված «Հինո-700» մակնիշի բեռնատար մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող, որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Իջևանի վարչական տարածքում` անհայտ անձից: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստված նյութերը տարածքային կարգով ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր