00:00:00

Ոստիկաններն Ապարանի բաժին բերման ենթարկված երիտասարդների մոտ ատրճանակներ են հայտնաբերել

21:31, 18 դեկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ ոստիկանության Ապարանի և Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20-ի սահմաններում, հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ երկու երիտասարդի։ Նրանք ենթարկվել են անձնական խուզարկության։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 29-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է գործարանային համարով ատրճանակ։ Գործարանային համարով ատրճանակ է հայտնաբերվել նաև 26-ամյա երիտասարդի խուզարկությամբ։ Ատրճանակները փաթեթավորվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։ Ատրճանակների օրինականությունը ստուգվում է։ Դեպքի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ https://www.youtube.com/watch?v=0VfVOzFEIV8&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր