00:00:00

Դատարանը մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը

17:28, 18 դեկտեմբեր 2019 Իրավական

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը: ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարին կալանավորելու հերթական միջնորդություն էր ներկայացրել։ Արդեն մի քանի օր է՝ դատարանում ընթանում է այս միջնորդության քննությունը։ Մարտի 1-ի գործը տարիներ շարունակ քննած նախկին պաշտոնյային կալանավորելու նախորդ երկու միջնորդությունները մերժվել էին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր