00:00:00

Դիլիջանի ոստիկանները մոտ մեկ ամիս կայանված մեքենայում ինքնաձիգ և ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերել

22:30, 17 դեկտեմբեր 2019 Իրավական

Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի Մյասնիկյան փողոցում մոտ մեկ ամիս կլինի ինչ կասկածելի մեքենա է կայանված։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը զննեց սպիտակ «Ժիգուլին»։ Մեքենայի սրահում հայտնաբերվեց գործարանային համարով ինքնաձիգ, որը նախատեսված է 7․62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Հայտնաբերվեց նաև ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված դարձյալ 7․62 մմ տրամաչափի փամփուշտներով։ Պարզվել է, որ մեքենայի համարանիշերը գողացված են, իսկ թափքի և շարժիչի նույնականացման համարները՝ ոչնչացված։ «ՎԱԶ 2107»-ը տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեքենայատիրոջ ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։ Հանգամանքները պարզվում են։
Video Player

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր