00:00:00

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի որդին վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա

18:17, 17 դեկտեմբեր 2019 Իրավական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Իվան Աղազարյանը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ ամիս` նոյեմբերի 5-ին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն վրաերթի ենթարկված աղջիկը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, և վրաերթից հետո դեռ բուժման կուրսեր է անցնում: Irakanum.am-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը հաստատեց մեր այս տեղեկությունը: Նա նախ ժամանակ խնդրեց տեղեկությունը որդուց ճշտել, որից հետո մեզ հայտնեց, որ որդին պարբերաբար այցելել է այդ աղջկան: «Տղաս ամուսնացած է, առանձին է ապրում, ես չեմ իմացել նոր ճշտեցի ինքն ասեց, որ պարբերաբար ստուգման է գնացել, այդ գումարները տվել է, տեսել է, որ քերծվածքներ են եղել, հիվանդանոցի փողը տվել է»,- ասաց Հովիկ Աղազարյանը, հավելով, որ գործը գտնվում է իրավական դաշտում, իսկ եթե պարզվի իր որդու մեղավորությունը, ապա նա պատասխան կտա: Մինչդեռ մեզ հասած տեղեկություններով պատգամավորը օգտագործել է իր կապերը, որ վրաերթի մասին որևէ տեղեկատվական արտահոսք չլինի: Ավելին վրաերթի ենթարկված աղջիկը դեռ ինքնուրույն քայլել չի կարողանում: Հավելենք, որ Իվան Աղազարյանը դեպքի օրը վարել է «Օպել» ավտոմեքենայով: Տեղեկությունների համաձայն կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով:   Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր