00:00:00

Չինաստանում «Արսենալի» հիշատակումը կլինի արգելված, մինչեւ ակումբը ներողություն չխնդրի

22:16, 17 դեկտեմբեր 2019 Սպորտ

Չինաստանի պետական լրատվամիջոցները Լոնդոնի «Արսենալին» զգուշացրել են, որ ակումբի հիշատակումը կլինի արգելված մինչեւ չհնչի պաշտոնական ներողություն ակումբի կողմից թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի հայտարարությունների համար, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։ Թուրք ֆուտբոլիստը քննադատել էր մուսուլմաններին Չինաստանում ույգուրների խնդիրների մասին լռելու համար։ Օզիլի էջերը սոցիալական ցանցերում արգելափակվել են Չինաստանում։ Այդ երկրի իշխանությունները հրահանգել են համացանցային որոնողական համակարգերից հեռացնել Օզիլին վերաբերող բոլոր հիշատակումները։ Օզիլի հայտարարությունից հետո անգլիական ակումբը պաշտոնապես հայտարարել էր, որ Օզիլի գրառումն անձնական կարծիք է եւ ակումբի հետ կապ չունի։ Սակայն Չինաստանի պետական CCTV-ն  չեղարկել էր Անգլիայի առաջնության 17-րդ տուրի «Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» (0։3) հանդիպման հեռարձակումը։ Չինաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Օզիլը մոլորության մեջ է եւ պատրաստ են նրա համար կազմակերպել ուղեւորություն Սինցզյան-ույգուրական ինքնավար շրջան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր