00:00:00

Ոստիկանները հայտնաբերել են դիվանագիտական հաստատություններից մեկի մեքենայի գողացված հայելիները

15:00, 17 դեկտեմբեր 2019 Իրավական

Դեկտեմբերի 16-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գողացված կողային հայելիները։ Դրանք հափշտակած երիտասարդը վաճառել էր։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ տարաբնույթ միջոցառումներ, պարզել էին հանացագործությունը կատարած անձի ինքնությունը։ Երեւանի բնակիչ, 16-ամյա երիտասարդը ոստիկանության Կենտրոնական բաժնում դեպքի վերաբերյալ տվել էր համապատասխան բացտրություն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ https://www.youtube.com/watch?v=HIsZBHlLAoc&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր