00:00:00

Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների դեմ քրեական գործեր են հարուցվել.ՊԵԿ փոխնախագահ

13:49, 17 դեկտեմբեր 2019 Իրավական

«Շոու բիզնեսի 10 ներկայացուցիչներ հարկային մարմիններ են ներկայացրել հայտարարագրեր և վճարել են իրենց կողմից ստացված եկամուտներից բխող հարկային պարտավորությունները»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Միաժամանակ, պաշտոնյան հաստատեց տեղեկությունը, ըստ որի շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների դեմ քրեական գործեր են հարուցվել՝ չնշելով անուններ:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, 2018 թվականին պետությանը հարկ չեն վճարել և ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն և Արման Հովհաննիսյանը:Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը հայտարարագրել են իրենց եկամուտները՝ ի թիվս 2019-ի ապրիլին  հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայացրած երգիչների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր