00:00:00

Նոր նշանակումներ ոստիկանությունում

23:11, 16 դեկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը այսօր՝ դեկտեմբերի 16-ին, հրամաններ է ստորագրել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, Սարգսյանի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար է նշանակվել Հարություն Հարությունյանը։ Սարգսյանի մեկ այլ հրամանով Գյումրի քաղաքում ստեղծվել է ճանապարհային ոստիկանության նոր դասակ և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար է նշանակվել Լյուդվիգ Ղանդիլյանը։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով Վրույր Գաբրիելյանը, որը մինչեւ այդ աշխատում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար և օրեր առաջ էր ազատվել զբաղեցրած պաշտոնից, նշանակվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի հրամանատար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր